Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել

Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել

Ֆլորիդա09:41 | նոյեմբերի 27, 2026Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել<!—>

]—>

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փոլք օկրուգի վարձակալված տներից մեկում կազմակերպված երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը վիրավորվել է։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է օկրուգի շերիֆ Գրեյդի Ջադը։

«Հրաձգության հետևանքով զոհվել է 18-ամյա երիտասարդ, ևս վեց մարդ վիրավորվել է», — նշվել է Facebook սոցիալական ցանցում շերիֆի տարածած հայտարարության մեջ։

Հրաձգությունը տեղի է ունեցել գիշերազգեստներով երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել էր 15-ամյա աղջկա ծննդյան օրվա առթիվ։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 մարդ, հիմնականում՝ դեռահասներ։ Սոցիալական ցանցերում երեկույթը գովազդել էին «Աղջիկները քեֆ են անում» անվամբ՝ խոստանալով մուտքի մոտ հյուրերին ալկոհոլային խմիչքներ բաժանել։

Ենթադրաբար, տունը վարձակալել էր հոբելյարի ավագ եղբայրը։ Ականատեսներից մեկի ցուցմունքի համաձայն՝ Օռլանդոյից 18-ամյա Օրալ Ուոքեր կրտսերը զենք է հանել և կրակ բացել։ Մեկ այլ անձ, որի ինքնությունը դեռ պարզված չէ, պատասխան կրակ է բացել, ապա հեռացել դեպքի վայրից։

Ուոքերը մահացել է տեղում։ Ոստիկանությունը որոնում է հրաձգության երկրորդ մասնակցին և նրան կոչ է անում ինքնուրույն կապ հաստատել քննիչների հետ։ Ջադը նշել է, որ ականատեսների վկայությունների համաձայն՝ նա կարող էր պատասխան կրակ բացած լինել ինքնապաշտպանության նպատակով։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ՖլորիդաԱՄՆ

Թեմա

ՊատահարներՀրաձգություն