Իրանը շարունակում է բանակցությունները Կատարի և Պակիստանի միջնորդությամբ․ Արաղչի

Իրանը շարունակում է բանակցությունները Կատարի և Պակիստանի միջնորդությամբ․ Արաղչի

Աբաս Արաղչի22:56 | նոյեմբերի 26, 2026Իրանը շարունակում է բանակցությունները Կատարի և Պակիստանի միջնորդությամբ․ Արաղչի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանը շարունակում է բանակցությունները Կատարի և Պակիստանի միջնորդությամբ․ Արաղչի<!—>

]—>

Կատարի և Պակիստանի արտգործնախարարները շարունակում են առաջարկներ փոխանակել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի շրջանակում։ Թեհրանը պահպանում է կապի դիվանագիտական ուղիները՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով պատժամիջոցներին և արտաքին ճնշմանը հակազդելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Mehr-ը։

«Դա բնականոն գործընթաց է։ Եթե առաջ են քաշվել կոնկրետ գաղափարներ կամ առաջարկներ, որոնք կարող են ճանապարհ բացել հետագա առաջընթացի համար, դրանք քննարկվում են»,- ասել է Արաղչին։

Նա ընդգծել է, որ բանակցությունները շարունակում են մնալ Իրանի աշխատանքի մի մասը և չեն դադարեցվել։ Միաժամանակ, ըստ նախարարի, ներկա պայմաններում երկրի առջև առավել հրատապ խնդիր է դրված՝ թույլ չտալ, որ Իրանի հակառակորդները պատժամիջոցներն ու ճնշումը համարեն Թեհրանի վրա ներգործելու արդյունավետ գործիք։

«Մեր նպատակն է հակառակորդներին հասկացնել, որ Իրանը հնարավոր չէ շրջափակել, և որ նրանք չեն կարող շրջափակման ենթարկել մեր երկիրը»,- հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Արաղչին ընդգծել է, որ բանակցային գործընթացն ընթանում է նաև հատուկ մեխանիզմի շրջանակում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վերահսկողության ներքո։

Հասանելի է

русский

Անձ

Աբաս Արաղչի

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Տեղադրություն

ԻրանԿատար