Սիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր

Սիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր

Ահմեդ ալ-Շարաա21:10 | նոյեմբերի 26, 2026Սիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սիրիայի նախագահը քուրդ առաջնորդ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր<!—>

]—>

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտնի քուրդ քաղաքական գործիչ Էլհամ Ահմադին նշանակել է խորհրդարանի պատգամավոր։ Դրա մասին հինգշաբթի հայտարարել են երկրի օրենսդիր մարմնում՝ քրդական ուժերն ու կառույցները Սիրիայի պետական համակարգին ինտեգրելու մասին համաձայնագրի կնքումից մի քանի ամիս անց, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Հունվարին քրդերն ու Դամասկոսը պայմանավորվել են ինտեգրման շուրջ՝ Սիրիայի նոր իշխանությունների ռազմական գործողությունից հետո, որի հետևանքով քրդական կազմավորումները լքել են այն տարածքները, որոնք գրավել էին քաղաքացիական պատերազմի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Օգոստոսին Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է քրդերի գլխավորած զինված կազմավորման լուծարման մասին։ Ավելի ուշ նա նշանակվել է աշ-Շարաայի խորհրդական։

Սիրիայի անցումային կանոնների համաձայն՝ նախագահը նշանակում է խորհրդարանի կազմի մեկ երրորդին։ Օրենսդիր մարմինը հրապարակել է աշ-Շարաայի ստորագրած հրամանագիրը՝ Ահմադին Ժողովրդական ժողովի պատգամավոր նշանակելու մասին՝ անկախ անդամի թափուր տեղում։ Արդյունքում խորհրդարանականների թիվը 205-ից հասել է 206-ի։

Ինտեգրման մասին համաձայնագիրն աշ-Շարաայի համար քաղաքական խոշոր հաղթանակ էր, սակայն փաստացի վերջ դրեց ինքնավարության պաշտոնական ճանաչման՝ քրդերի բազմամյա հույսերին։ Ահմադն ակտիվորեն հանդես էր գալիս քրդական շրջաններին ինքնակառավարում տրամադրելու օգտին։

1972 թվականին Աֆրինում ծնված Ահմադը երկար տարիներ պաշտպանել է քրդերի իրավունքները և հանդես եկել քաղաքական կյանքին կանանց մասնակցության օգտին։ Քաղաքական գործունեությամբ նա սկսել է զբաղվել Հալեպի համալսարանի արաբական գրականության ֆակուլտետում ուսանելու տարիներին։

Հետագայում Ահմադը դարձել է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քաղաքացիական պատերազմի տարիներին ձևավորված քրդական կիսաինքնավար վարչակազմի հիմնադիրներից մեկը։ Այդ կառույցում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ եղել է արտաքին կապերի դեպարտամենտի համանախագահը։

Հանդես գալով ապակենտրոնացված և բազմակարծիք կառավարման համակարգի օգտին, ինչին դեմ էին Սիրիայի նոր իշխանությունները՝ Ահմադը, Աբդիի հետ միասին, դարձել է Դամասկոսի հետ բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը։ Բանակցությունները հանգեցրել են ինտեգրման մասին համաձայնագրի կնքմանն ու իրականացմանը։

Մայիսին Ահմադը վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել է այցելել հայրենի Աֆրին։ Համաձայնագիրը պայմաններ է ստեղծել իրենց տները լքելու հարկադրված քրդերի վերադարձի համար։

Սիրիայի քուրդ բնակչության թիվը, որը պատմականորեն բախվել է խտրականության, գնահատվում է շուրջ երկու միլիոն՝ երկրի մոտ 20 միլիոն ընդհանուր բնակչության պայմաններում։

Կառավարական ուժերի հարձակման ընթացքում աշ-Շարաան նաև հրամանագիր է ստորագրել, որով ամրագրվում են քրդերի ազգային իրավունքները, իսկ քրդերենը ճանաչվում է Սիրիայի ազգային լեզու։

Հասանելի է

русский

Անձ

Ահմեդ ալ-Շարաա

Պատմություն

Քրդական խնդիր

Թեմա

Քաղաքականություն

Տեղադրություն

Սիրիա