Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով. ԻՀՊԿ

Պաշտպանություն19:38 | նոյեմբերի 26, 2026Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով. ԻՀՊԿ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանը հարձակողական և պաշտպանական սպառազինությունների հնարավորություններով գերազանցում է ԱՄՆ-ին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ, գեներալ Հոսեյն Մոհեբբին, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նա շեշտել է, որ ԻՀՊԿ մարտիկները խիզախորեն պաշտպանում են Իրանի սահմանները հարավային առափնյա գոտու և Պարսից ծոցի կղզիների երկայնքով։
Մոհեբբին ընդգծել է, որ ավերիչ հարվածներ հասցնելու և պաշտպանվելու զգալի հնարավորություններ ունեցող իրանական ուժերի հզոր ու ինտենսիվ կրակը հնարավորություն է տալիս Հորմուզի նեղուցը փակ պահել հակառակորդի և նրա դաշնակիցների համար, ճնշում գործադրել ԱՄՆ-ի տնտեսության վրա, ինչպես նաև պաշտպանել Իրանն ու նրա տարածքային ամբողջականությունը։ Նա նման պաշտպանությունն իր մասշտաբներով բացառիկ է անվանել։
ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հաջող որսումը՝ դրանց ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև Հորմուզի նեղուցի երկնքում մեծ թվով անօդաչուների ոչնչացումը վկայում են Իրանի զինված ուժերի տեխնոլոգիական բարձր մակարդակի մասին։
Գեներալի տվյալներով՝ ԻՀՊԿ-ում հրթիռների արտադրությունը ոչ մի րոպե չի դադարել։
«Ինչ վերաբերում է հրթիռներին, ինչպես նաև հարձակողական և պաշտպանական սպառազինություններին, մեր դիրքը զգալիորեն ավելի լավ է, քան ԱՄՆ-ինը»,- հայտարարել է Մոհեբբին։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը, իր գնահատմամբ, բախվում է ռազմավարական սպառազինությունների պակասի, մինչդեռ Իրանը նման պակաս չի զգում և չի զգալու։
«Ընդհակառակը, մենք մշտապես ընդլայնում ենք մեր հրթիռային հնարավորությունները, ինչպես նաև բարձրացնում այդ համակարգերի ճշգրտությունն ու ավերիչ հզորությունը»,- ընդգծել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՊաշտպանությունԻրան-ԱՄՆ հարաբերություններՀրթիռներ
Տեղադրություն
Կազմակերպություն
