«Մենք կդիմենք Եվրասիական դատարան». որ երկրներն են կողմ քվեարկելու ՀՀ սահմանափակումները վերացնելու համար

«Մենք կդիմենք Եվրասիական դատարան». որ երկրներն են կողմ քվեարկելու ՀՀ սահմանափակումները վերացնելու համար

Հայաստան14:05 | նոյեմբերի 26, 2026«Մենք կդիմենք Եվրասիական դատարան». որ երկրներն են կողմ քվեարկելու ՀՀ սահմանափակումները վերացնելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Մենք կդիմենք Եվրասիական դատարան». որ երկրներն են կողմ քվեարկելու ՀՀ սահմանափակումները վերացնելու համար<!—>

]—>

Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների հարցով ԵԱՏՄ կոլեգիայի հետաձգված նիստն այդպես էլ չի կայացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նիստը տեղափոխվել է նիստը դեկտեմբերի 1, բայց մենք իմ հանձնարարությամբ այլ ռազմավարություն ենք որդեգրել և ամենայն հավանականությամբ, մենք կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու։ Այդտեղ կա երկու մեխանիզմ. երբ դիմում ես դատարան որպես բողոք և դատարան որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսը։

Անպայման կարծիքը կստանանք, որը նաև ավելի կուժեղացնի մեր դիրքորոշումը։ Հիմա փաստաթղթերը կազմվում են, որ դիմենք եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիքի։

Ես ավելի անկեղծ կլինեմ, որպեսզի այնտեղ որոշումը անցնի, մեզ պետք է 10-ից 7 ձայն, մենք ունենք 10-ից 6 ձայն այս պահին։ 6 կողմ ձայնով որոումը չի անցնի, հիմա ես լրացուցիչ գործիք եմ փորձում բերել, որը կլինի դատարանի կարծիքը, որը մեր կարծիքը կուժեղացնի»,–ասաց Պապոյանը։

Նա չցանկացավ նշել, թե որ երկրներն են կողմ և որոնք են դեմ. «Հիմա երկրի անուն ասեմ, որ էդ երկիրն էլ սկսի դեմ քվեարկե՞լ։ Մենք հիմա չենք դնում քվեարկության, որովհետեւ Հայաստանի շահը այս պահին դա է պահանջում»։

Նշենք, որ նիստը պետք է կայանար նոյեմբերի 3-ին, սակայն Հայաստանի նախաձեռնությամբ հետաձգվել է։ Երևանն ավելի վաղ դիմել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ պահանջելով Ռուսաստանի սահմանափակումները ճանաչել «առևտրային խոչընդոտ»:

Մոսկվան տարեսկզբից արգելափակել է հայկական գյուղմթերքի, ձկնամթերիք, ծաղիկների, մի շարք ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչների ներմուծումը՝ միաժամանակ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Հասանելի է

русский

Տեղադրություն

ՀայաստանՌուսաստան

Թեմա

ՏնտեսությունԱռևտուր

Անձ

Գևորգ Պապոյան