Հայաստանում խստացվել են շահումով խաղերի ոլորտին ներկայացվող պահանջները

Հայաստանում խստացվել են շահումով խաղերի ոլորտին ներկայացվող պահանջները

Հայաստան12:11 | նոյեմբերի 26, 2026Հայաստանում խստացվել են շահումով խաղերի ոլորտին ներկայացվող պահանջները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայաստանում խստացվել են շահումով խաղերի ոլորտին ներկայացվող պահանջները<!—>

]—>

Կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում սահմանել է չլիցենզավորված կազմակերպիչների շահումով խաղերին մասնակցելու հնարավորություն տվող կայքերի արգելափակման կարգն ու ժամկետները։ Որոշումը սահմանում է նաև արգելափակվող կայքերի ցանկը վարելու և հաստատելու, ինչպես նաև պետական մարմիններին ու այլ կազմակերպություններին այն հասանելի դարձնելու կարգը։

Պետական եկամուտների կոմիտեն կգործարկի արգելափակվող կայքերի ցանկ վարելու միասնական էլեկտրոնային համակարգ։

Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները պարտավոր կլինեն արգելափակել ցանկում ներառված կայքերը՝ համապատասխան տվյալներն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում։

Առևտրային բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր կլինեն դադարեցնել չլիցենզավորված կազմակերպիչների՝ միջոցների ընդունման և փոխանցման գործառնությունների հասանելիությունը՝ համապատասխան տվյալներն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Հայաստան

Կազմակերպություն

Կառավարություն

Թեմա

Օնլայն խաղադրույքներՔաղաքականություն