Կասեցվել է «Իգիթ» ընկերության «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը

Կաթնամթերք11:58 | նոյեմբերի 26, 2026Կասեցվել է «Իգիթ» ընկերության «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Շիրակի մարզ, գ․ Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ 9%» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Կարագ 82.5%» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Թեմա
ԿաթնամթերքՍննդի անվտանգություն
Կազմակերպություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Տեղադրություն
