Թրամփն ամերիկյան ֆոնդային շուկայի անկումը բացատրել է նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքներով

Թրամփն ամերիկյան ֆոնդային շուկայի անկումը բացատրել է նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքներով

Դոնալդ Թրամփ22:29 | նոյեմբերի 25, 2026Թրամփն ամերիկյան ֆոնդային շուկայի անկումը բացատրել է նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքներով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփն ամերիկյան ֆոնդային շուկայի անկումը բացատրել է նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքներով<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ֆոնդային շուկայում գնանշումների կտրուկ անկումը կապված է նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների արդյունքների հետ։ Ըստ նրա՝ եթե ինքն էլ մասնակցեր ընտրություններին, արդյունքները բոլորովին այլ կլինեին, իսկ ֆոնդային շուկան և ամերիկացիների կենսաթոշակային խնայողությունները սրընթաց կաճեին։

«Բաժնետոմսերը կտրուկ արժեզրկվում են նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքների պատճառով։ Իմ անունը քվեաթերթիկներում չկար, բայց եթե ես մասնակցեի, արդյունքները, ինչպես նախորդ երեք անգամը, բոլորովին այլ կլինեին, իսկ ֆոնդային շուկան և ձեր կենսաթոշակային խնայողությունները խմորի պես կուռճանային։ Ես հո ասել էի!!!»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկյան շուկան իսկապես անկում է ապրում։ The Daily Beast-ի տվյալներով՝ S&P 500 ինդեքսը նոյեմբերի սկզբից նվազել է մոտ 6%-ով կամ 450 կետով։ Nasdaq տեխնոլոգիական ինդեքսը չորեքշաբթի կորցրել է գրեթե 4%՝ զրոյացնելով նախորդ առևտրային նստաշրջանի աճը։

Ընդ որում, վերլուծաբանները գնանշումների վրա ճնշումը կապում են ոչ միայն քաղաքական գործոնների հետ։ Անկման պատճառների թվում նրանք նշում են արհեստական բանականության և կիսահաղորդիչների արտադրության ոլորտներում գործող ընկերությունների բաժնետոմսերի զանգվածային վաճառքը, գնաճի վերաբերյալ մտահոգությունները և ԱՄՆ վարչակազմի մաքսատուրքային որոշումների հետևանքները։

Թրամփի հիշատակած 401(k) կենսաթոշակային ծրագրերն ամերիկացիներին հնարավորություն են տալիս կենսաթոշակի համար միջոցներ կուտակելու, մասնավորապես՝ դրանք ներդնելով ֆոնդային շուկայում։ Հետևաբար գնանշումների անկումը կարող է անդրադառնալ այդ խնայողությունների արժեքի վրա, թեև փոփոխությունների ծավալը կախված է տվյալ ներդրումային պորտֆելի կառուցվածքից։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ՏնտեսությունՔաղաքականությունՖոնդային շուկա

Տեղադրություն

ԱՄՆ