Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին

Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին

Ֆրիդրիխ Մերց21:40 | նոյեմբերի 25, 2026Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին<!—>

]—>

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստացել է ուժեղացնել կանանց և աղջիկների պաշտպանության միջոցները բռնությունից և ֆեմիցիդից՝ գենդերային բռնության հողի վրա կանանց սպանություններից, հաղորդում է dpa-ն։

Հայտարարությունը հնչել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, Բունդեսթագում, որտեղ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են բռնության զոհերի հիշատակը։

Ելույթ ունենալով Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ՝ Մերցը հավաստիացրել է, որ կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի կանանց, աղջիկներին և երեխաներին պաշտպանելու համար։

«Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք՝ որպես կառավարություն, կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեր հասարակության կանանց, աղջիկներին և երեխաներին ավելի լավ պաշտպանելու համար, քան մեզ հաջողվել է մինչ այժմ»,- հայտարարել է կանցլերը։ Ըստ նրա՝ առաջին օրենսդրական նախաձեռնություններն արդեն ներկայացվել են։

Բունդեսթագի նախագահ Յուլիա Քլյոքները Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ուսումնասիրել այլ երկրների փորձը։ Մասնավորապես, նա մատնանշել է Իսպանիան, որը մոտ 20 տարի առաջ դպրոցներում ներդրել է բռնության կանխարգելման պարտադիր դասընթացներ և բռնություն գործադրած անձանց նկատմամբ հետևողական վերահսկողություն՝ առաջնահերթություն տալով տուժածների պաշտպանությանը։

«Պետք է ամաչեն ոչ թե բռնության զոհերը, այլ հանցագործները»,- ընդգծել է Քլյոքները։ Այդ օրը նա, ինչպես հիշատակի միջոցառումների մյուս մասնակիցները, օգտագործել է նարնջագույնը, որը, ըստ ՄԱԿ-ի, խորհրդանշում է կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունից զերծ ավելի լուսավոր ապագան։

Հայտարարությունները հնչել են Գերմանիայում կանանց նկատմամբ բռնության կտրուկ աճի հետնապատկերին։ Ըստ քրեական ոստիկանության դաշնային վարչության՝ նախօրեին հրապարակված վերջին տվյալների՝ երկրում միջին հաշվով յուրաքանչյուր երեք օրը մեկ կին է սպանվում, իսկ յուրաքանչյուր վեց րոպեն մեկ որևէ կին ֆիզիկական բռնության է ենթարկվում իր ներկայիս կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 25-ին։ Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դոմինիկյան Հանրապետության քաղաքական ակտիվիստներ Միրաբալ երեք քույրերի, որոնք սպանվել են 1960 թվականին՝ երկրի ղեկավար Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով։

Հասանելի է

русский

Անձ

Ֆրիդրիխ Մերց

Տեղադրություն

Գերմանիա

Թեմա

Մարդու իրավունքներԲռնությունԿանայք