Գագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունը

Բիզնես21:41 | նոյեմբերի 25, 2026Գագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքը խորհրդանշական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Կենտրոն հեռուստաընկերությունը այդ մասին պատրաստել է ռեպորտաժ։
Գագիկ Ծառուկյանի անցած ուղին աշխատասիրության, նպատակասլացության և հայրենի հողին նվիրվածության պատմություն է։ Հարազատ Առինջ գյուղից սկսելով՝ կամքի ուժի շնորհիվ նա հասել է մարզական բարձունքների, այնուհետև ստանձնել հայկական սպորտի զարգացման և օլիմպիական շարժման առաջնորդության պատասխանատու առաքելությունը՝ հայկական սպորտը ճանաչելի դարձնելով ամբողջ աշխարհում։
Տասնամյակներ շարունակ նա նաև կանգնած է եղել հայրենական արտադրության կայացման, հազարավոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսության զարգացման ակունքներում։ Որպես բարերար՝ Գագիկ Ծառուկյանի անունն ու գործունեությունը վաղուց հատել են Հայաստանի սահմանները՝ ընդգրկելով հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներ։
Այսօր նա անազատության մեջ է, սակայն, ինչպես ինքն է ասում, խիղճը մաքուր է, քանի որ արդար է։ Ծառուկյան ընտանիքի մտերիմները, ընկերներն ու գործընկերները, ինչպես նաև բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային, մարզական և ռազմական գործիչներ այսօր շնորհավորանքներ են հղում նրան՝ մաղթելով քաջառողջություն, ոգու կորով, համբերություն և արդարության հաղթանակ։
Իսկ ընտանիքի անդամները Գագիկ Ծառուկյանի տարեդարձն այսօր յուրովի են նշել։
Թեմա
Անձ
