Շվեյցարիան Ուզբեկստանին երկրի նախկին նախագահի ավագ դստեր բռնագրավված ակտիվներից ևս 252,5 միլիոն դոլար կվերադարձնի

Շվեյցարիան Ուզբեկստանին երկրի նախկին նախագահի ավագ դստեր բռնագրավված ակտիվներից ևս 252,5 միլիոն դոլար կվերադարձնի

Ապօրինի Գույքի Բռնագանձում20:09 | նոյեմբերի 25, 2026Շվեյցարիան Ուզբեկստանին երկրի նախկին նախագահի ավագ դստեր բռնագրավված ակտիվներից ևս 252,5 միլիոն դոլար կվերադարձնի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Շվեյցարիան Ուզբեկստանին երկրի նախկին նախագահի ավագ դստեր բռնագրավված ակտիվներից ևս 252,5 միլիոն դոլար կվերադարձնի<!—>

]—>

Շվեյցարիան և Ուզբեկստանը համաձայնագիր են ստորագրել Տաշքենդին ևս 252,5 միլիոն դոլարի բռնագրավված ակտիվներ վերադարձնելու մասին, որոնք առնչվում են երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր՝ Գուլնարա Քարիմովայի գործին։ Միջոցները կուղղվեն առողջապահության և կրթության զարգացմանը, հայտնեն են Ուզբեկստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունից։

Միջոցների բաշխման երկրորդ փուլի մասին համաձայնագիրը ստորագրել են Ուզբեկստանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Օտաբեկ Ֆազիլկարիմովը, հանրապետությունում Շվեյցարիայի դեսպան Սիմոնա Գիգերը և Ուզբեկստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Սաբինե Մահլը։

Գումարը կփոխանցվի «Իշոնչ» հավատարմագրային հիմնադրամին (Uzbekistan Vision 2030 Fund), որը ստեղծվել է Ուզբեկստանի, Շվեյցարիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ՝ բռնագրավված ակտիվները վերադարձնելու և դրանք բնակչության շահերին ծառայեցնելու նպատակով։ Ծրագրերը կիրականացվեն ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի մասնակցությամբ։

Առողջապահության ոլորտում միջոցները կուղղվեն երեխաների և դեռահասների բժշկական օգնության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, քաղցկեղի որոշ տեսակների բուժման հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև բուժաշխատողների որակավորման բարձրացմանը։

Կրթության ոլորտում ֆինանսավորում է նախատեսված նոր դպրոցների կառուցման, ուսումնական գործընթացում թվային տեխնոլոգիաների ներդրման, ուսուցիչների որակավորման բարձրացման և որակյալ կրթության հասանելիության ընդլայնման համար։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի գյուղական շրջաններին և բնակչության սոցիալապես խոցելի խմբերին։

Միջոցների բաշխման առաջին փուլում հիմնադրամը 87 միլիոն դոլար է հատկացրել առողջապահությանն ու կրթությանը։

Ակտիվների վերադարձն իրականացվում է Քարիմովայի գործով Շվեյցարիայի և Ուզբեկստանի համագործակցության շրջանակում։ 2022 թվականի օգոստոսին կողմերը պայմանավորվել են վերադարձնել շուրջ 131 միլիոն դոլար, իսկ 2025 թվականի փետրվարին՝ ևս մոտ 182 միլիոն դոլար։ Նոր համաձայնագիրը հաշվի առնելով՝ այդ պայմանավորվածություններով ընդգրկված միջոցների ընդհանուր ծավալը կհասնի 565,5 միլիոն դոլարի։

Շվեյցարիայի իրավապահ մարմինները Քարիմովայի և նրա շրջապատի նկատմամբ հետաքննություն են սկսել 2012 թվականին։ 2020 թվականի մարտին Ուզբեկստանի դատարանը նրան դատապարտել է 13 տարվա ազատազրկման, այդ թվում՝ հափշտակության և փողերի լվացման մեղադրանքներով։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Ապօրինի Գույքի ԲռնագանձումՏնտեսությունԱռողջապահություն

Տեղադրություն

ՇվեյցարիաՈւզբեկստան