Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է հարձակումներից հետո երկրի նավթավերամշակման գործարանների պաշտպանությունն ուժեղացնելու մասին

Նավթ17:23 | նոյեմբերի 25, 2026Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է հարձակումներից հետո երկրի նավթավերամշակման գործարանների պաշտպանությունն ուժեղացնելու մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանում ինտենսիվ աշխատանք է տարվում նավթավերամշակման գործարանների պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս մասին փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Օլգա Կնյազևային տված մեկնաբանությունում։
Նովակի խոսքով՝ չնայած ձեռնարկություններին հասցվող առանձին հարվածներին՝ վնասված օբյեկտներն արագ վերականգնվում են։
«Առանձին հարվածներ լինում են, առանց դրա չի լինում, բայց վերականգնումն արագ է ընթանում», — նշել է փոխվարչապետը։
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուժեղացնել նավթավերամշակման գործարանների և դրանց աշխատակիցների անվտանգությունը։
Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինան ի վիճակի չէ կրիտիկական վնաս հասցնել ռուսական ձեռնարկություններին, և հիշեցրել էր Մոսկվայի պատասխան գործողությունների անխուսափելիության մասին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Օբյեկտ
Տեղադրություն
Անձ
