Կասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդի անվտանգություն15:04 | նոյեմբերի 25, 2026Կասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՏԱՍ+Հ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լանջային 60 հասցեում գործող համեմունքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
-
արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
-
արտադրական շինության հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
-
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
-
սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
-
բազմակի օգտագործման փաթեթավորման նյութերն ու բեռնարկղերը չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Թեմա
Սննդի անվտանգությունՍննդամթերքի անվտանգության ստուգումՍանիտարիա
Տեղադրություն
