Ստամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն15:12 | նոյեմբերի 25, 2026Ստամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ստամբուլի օդանավակայանում մաքսային աշխատակիցներն Իրանի երկու քաղաքացուց առգրավել են 20,12 կգ թմրանյութ։ Դրանով ներծծված է եղել նրանց ճամպրուկներում եղած հագուստը։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի մաքսային ծառայության թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները ստուգել են Թեհրանից ժամանած իրանական ավիաընկերության ինքնաթիռը։
Մաքսայինների ուշադրությունը գրավել է երկու ուղևորի ճամպրուկների պարունակությունը։ Ուղեբեռը զննելուց հետո նրանք ձերբակալել են երկու ուղևորին։
Առգրավված թմրանյութի շուկայական արժեքը գնահատվում է մոտ 80 մլն 480 հազար թուրքական լիրա (1,58 մլն դոլար)։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
Տեղադրություն
