Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության

Հայ Առաքելական Եկեղեցի14:33 | նոյեմբերի 25, 2026Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու Միկկելիի թեմի առաջնորդ Մարի եպիսկոպոս Պարկկինենի գլխավորած պատվիրակությանը։
Մայր Աթոռից NEWS.am—ին հայտնում են, որ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով առկա մարտահրավերների պայմաններում Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը ի նպաստ քրիստոնեական արժեքների զորացման, աշխարհում խաղաղության և համերաշխության ամրապնդման։
Իր հերթին Մարի եպիսկոպոս Պարկկինենը Հայոց Հովվապետին փոխանցել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Տապիո արքեպիսկոպոս Լուոմայի եղբայրական ողջույնները։ Եպիսկոպոս Պարկկինենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է ի մոտո ծանոթանալ Հայոց Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին։
Վերջինս նաև ընդգծել է միջեկեղեցական երկխոսության զարգացման, փոխադարձ զորակցության ու ավետարանական ճշմարտությունների միասնական վկայության անհրաժեշտությունը։
Պատմություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
