TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան

Երկաթուղի22:31 | նոյեմբերի 24, 2026TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան<!—>

]—>

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մենք Սյունիքում նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի մեկնարկենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները։ Մենք ունենք նախնական պարամետրեր։ Փորձագիտական նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս աշխատանքների համադրումը և էականորեն կվազեցնի ծախսերը, և ճիշտ կլինի կազմակերպչական առումով։ Կառավարությունն արդեն պատվիրել է նախնական հետազոտություն թե էլեկտրագծերի հետ կապված, թե ճանապարհի դիզայնի հետ կապված։ Մոտակա ամիսներին կունենանք այս հետազոտությունների արդյունքները։ Այսպիսով 2027 թվականը բավական մեծ շինարարական տարի է լինելու, էականորեն առաջ ենք գնալու»,- նշել է Կոստանյանը։

նրա խոսքով՝ երկաթգծի մասով պարզ է, թե ինչ ուղեգծով է անցնելու, այժմ աշխատանքներ են տարվում նախապատրաստելու համար տվյալ տարածքը, մինիմալ ինժեներական աշխատանքներ իրականացնելու, որպեսզի մյուս տարի սկսենք երկաթուղու բուն կառուցման աշխատանքներ։

Նա նշել է, որ հիմա Սյունիքում ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԵրկաթուղիՏրանսպորտTRIPP

Տեղադրություն

Սյունիք

Անձ

Վահան Կոստանյան