Բրիտանիայում երկու տղամարդու են ձերբակալել արքայազն Ուիլյամի կալվածք ապօրինի մուտք գործելու համար

Բրիտանիայում երկու տղամարդու են ձերբակալել արքայազն Ուիլյամի կալվածք ապօրինի մուտք գործելու համար

Ձերբակալություն20:22 | նոյեմբերի 24, 2026Բրիտանիայում երկու տղամարդու են ձերբակալել արքայազն Ուիլյամի կալվածք ապօրինի մուտք գործելու համար
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բրիտանիայում երկու տղամարդու են ձերբակալել արքայազն Ուիլյամի կալվածք ապօրինի մուտք գործելու համար<!—>

]—>

Երկու տղամարդու են ձերբակալել Նորֆոլք կոմսության Սանդրինգեմ կալվածքի տարածքում գտնվող՝ արքայազն Ուիլյամի և արքայադուստր Քեթրինի ամառանոցային նստավայր ապօրինի մուտք գործելու կասկածանքով, հայտնում է BBC News-ը։

Նորֆոլքի ոստիկանության տվյալներով՝ երկուշաբթի՝ տեղական ժամանակով 18:00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նստավայրի մոտ կասկածելի ակտիվության մասին։ Կասկածյալների որոնման համար ներգրավվել են ծառայողական շներ, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռ։ Երկու տղամարդու ձերբակալել են կալվածքի տարածքում։ Նրանք շարունակում են մնալ կալանքի տակ։

Ոստիկանությունից պարզաբանել են, որ միջադեպի պահին շենքում ոչ ոք չի եղել։ Քենսինգթոնյան պալատը հրաժարվել է մեկնաբանել անվտանգությանն առնչվող հարցերը։

Ուիլյամն ու Քեթրինը մշտապես չեն բնակվում կալվածքում, սակայն այնտեղ գտնվող Անմեր Հոլ առանձնատունն օգտագործում են որպես ամառանոցային նստավայր՝ տոների և հանգստի ժամանակ։ Կարմիր աղյուսից կառուցված՝ տասը ննջասենյակ ունեցող տունը Եղիսաբեթ II թագուհին ամուսիններին նվիրել է 2011 թվականին նրանց հարսանիքից հետո։

Անմեր Հոլը գտնվում է Սանդրինգեմ կալվածքի մասնավոր տարածքում, որտեղ տեղակայված է Չարլզ III թագավորի նստավայրերից մեկը։ Ուելսի արքայազնի և արքայադստեր հիմնական տունը գտնվում է Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցի տարածքում։

Հասանելի է

русский

Թեմա

ՁերբակալությունՀանցագործություն

Կազմակերպություն

Բրիտանական թագավորական ընտանիք

Տեղադրություն

Անգլիա

Անձ

Արքայազն Ուիլյամ