Սաուդյան Արաբիայում հայտնել են Էր Ռիադի ֆինանսական կենտրոնի աշտարակի վրա ահաբեկչական հարձակման մասին

Պատահարներ17:36 | նոյեմբերի 24, 2026Սաուդյան Արաբիայում հայտնել են Էր Ռիադի ֆինանսական կենտրոնի աշտարակի վրա ահաբեկչական հարձակման մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Էր Ռիադի Աբդալլահ թագավորի անվան ֆինանսական թաղամասի աշտարակի վրա։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, հաղորդում է Al Arabiya-ն։
«Ֆինանսական կենտրոնի աշտարակներից մեկը դարձել է վախկոտ ահաբեկչական հարձակման թիրախ», — ասված է կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքիի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ իշխանությունները դեպքի վայրում հետաքննություն են անցկացնում։
Հարձակման, հնարավոր տուժածների և վնասի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Պատմություն
