«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մահ16:33 | նոյեմբերի 24, 2026«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը, նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք արձանագրել են տղամարդու մահը։
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, որոնք ծառից կախված մարմինը իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։
Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։
Թեմա
Կազմակերպություն
Տեղադրություն
