Թրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ին

Դիվանագիտություն16:42 | նոյեմբերի 24, 2026Թրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցով մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Նոյեմբերի 24-25-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կայցելի ԱՄՆ Ֆլորիդա նահանգ։ Չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, գլխավոր քարտուղարը կհանդիպի Թրամփի հետ՝ Մար ա Լագոյում գտնվող նրա նստավայրում», — ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Ռյուտեն հանդիպումներ կունենա նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունների թեմաները չեն բացահայտվում։
Այս այցի ընթացքում Ռյուտեն չի նախատեսում շփվել լրագրողների հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Պատմություն
