Ռուբեն Ռուբինյանն ու Վասիլիս Իկոնոմուն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերը

Հայաստան-ԵՄ հարաբերություններ14:27 | նոյեմբերի 24, 2026Ռուբեն Ռուբինյանն ու Վասիլիս Իկոնոմուն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցերը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ընթացիկ բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման և խորացման կարևորությունը։
Կարևորվել են փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը՝ երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Թեմա
Հայաստան-ԵՄ հարաբերություններԽորհրդարանական հարաբերություններՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
