Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենին և տարածաշրջանի դեսպաններին

Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենին և տարածաշրջանի դեսպաններին

Հայաստան13:26 | նոյեմբերի 24, 2026Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենին և տարածաշրջանի դեսպաններին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենին և տարածաշրջանի դեսպաններին<!—>

]—>

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագներին, ինչպես նաև տարածաշրջանում Գերմանիայի դեսպաններ Կլաուդիա Բուշին (Հայաստան), Բարբարա Ֆոսին (Վրաստան) և Դիրկ Լյոլկեին (Ադրբեջան)։ Տարածաշրջանային դեսպանները Երևանում էին գտնվում՝ մասնակցելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարեկան տարածաշրջանային խորհրդակցություններին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունն են վերջին շրջանում իրականացված բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները։ Ընդգծվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրով նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման, էներգետիկ աղբյուրների բազմազանեցման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։

Տեղադրություն

ՀայաստանԳերմանիա

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Վահան Կոստանյան