Կոլումբիայում նահանգապետի գրասենյակի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 11 մարդ է տուժել

Կոլումբիա12:53 | նոյեմբերի 24, 2026Կոլումբիայում նահանգապետի գրասենյակի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 11 մարդ է տուժել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կոլումբիայի Վիլյավիսենսիո քաղաքում՝ Մետա դեպարտամենտի նահանգապետի վարչակազմի շենքի մոտ, ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Caracol ռադիոկայանը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային բաժանմունքի տնօրեն Խորխե Դիաս Մարտինեսին։
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ քաղաքի գլխավոր հրապարակում։ Վնասվել են նահանգապետի վարչակազմի շենքի կառուցվածքային տարրերը և հարևան մի քանի շինություններ։
Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի բուժհաստատություններ։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններն ու սակրավորական ստորաբաժանումները. նրանք զննում են տարածքը և պարզում տեղի ունեցածի հանգամանքները։
Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հաստատել է հարձակման փաստը և հայտարարել, որ սպասում է դրա հետևանքների մասին պաշտոնական տեղեկություններին։ Նա խոստացել է, որ ուժային կառույցները կոշտ պատասխան կտան զինված խմբավորումների գործողություններին և բացառել նրանց հետ բանակցելու հնարավորությունը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
