Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել, քանի դեռ չեն կատարվել իր յոթ պայմանները

Դիվանագիտություն11:33 | նոյեմբերի 24, 2026Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել, քանի դեռ չեն կատարվել իր յոթ պայմանները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի իշխանությունները չեն պատրաստվում բանակցություններ վարել տարածաշրջանային իրավիճակի կարգավորման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի յոթ նախապայմանները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի, քանի դեռ չեն կատարվել Իրանի յոթ պայմանները», — Ղալիբաֆի խոսքերն է մեջբերում «Թասնիմ» գործակալությունը։
Միաժամանակ Ղալիբաֆը հավաստիացրել է, որ եթե հակառակորդն Իրանի նկատմամբ նոր ագրեսիվ քայլերի դիմի, երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել «մարտական գործողությունների աշխարհագրությունը»։
Ավելի վաղ, տարբեր տվյալներով, Թեհրանի առաջադրած պայմանների թվում էին տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների լիակատար դադարեցումը, պատժամիջոցների չեղարկումն ու ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման վերացումը, Իրանի սառեցված ակտիվների ապասառեցումը և երկրին պատճառված վնասի փոխհատուցումը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի տնտեսական ճնշումը Իրանի վրա, քանի դեռ վերջինս չի համաձայնել հակամարտության դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնին բավարարող պայմանավորվածություններին։ Նախարարը պնդել է, որ Իրանը ներկայում չի կարող նավթ վաճառել, սակայն դա չի վնասի այդ էներգակիրը ներմուծող երկրներին։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունԻրան-ամերիկյան հարաբերություններ
Տեղադրություն
Անձ
