Yle. ՌԴ–ն ընդլայնում է Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող իր ամենամեծ կայազորը և այնտեղ կտեղափոխի 11 հազար զինծառայող

Պաշտպանություն11:37 | նոյեմբերի 24, 2026Yle. ՌԴ–ն ընդլայնում է Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող իր ամենամեծ կայազորը և այնտեղ կտեղափոխի 11 հազար զինծառայող
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են ընդլայնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի հետ սահմանին՝ 2024 թվականին վերաստեղծված Լենինգրադի ռազմական օկրուգի շրջանակում, որի ուժերը, արևմտյան հետախուզական ծառայությունների կարծիքով, կարող են օգտագործվել դաշինքի հետ առճակատման համար։
Ինչպես հաղորդում է Yle-ն՝ վկայակոչելով արբանյակային տվյալները, Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող ՌԴ ամենամեծ ռազմական կայազորում լայնածավալ արդիականացում է ընթանում, որը թույլ կտա դրա անձնակազմի թիվը հասցնել 11 հազար զինծառայողի։
Լենինգրադի մարզի Վիբորգի շրջանի Կամենկա ավանում (նախկինում՝ Կաուկյարվի) վերակառուցում են խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող ռազմական ավանը, որտեղ տեղակայված է 69-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիան։ Ֆինլանդիայի սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Կամենկան դարձել է առնվազն յոթերորդ սահմանամերձ ռազմական օբյեկտը, որը վերջին մեկ-երկու տարում վերակառուցում է ռուսական բանակը։
Տիեզերքից արված լուսանկարներում երևում է, որ ռազմական շինարարները քանդում են խարխլված զորանոցներն ու տեխնիկայի համար նախատեսված անգարները և դրանց փոխարեն կառուցում ավելի մեծ տարողությամբ նորերը, Yle-ին ասել է ռազմական փորձագետ Մարկո Էկլունդը։ Կամենկայում նախկինում տեղակայված էր 4500 զինվոր և սպա ունեցող բրիգադ, սակայն Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո այնտեղ արդեն դիվիզիա են տեղակայել, իսկ անձնակազմի թիվը նախատեսվում է ավելացնել 2,5 անգամ։

Լուսանկարներում երևում է, որ զինվորականները մարտական պատրաստության կենտրոն և հրաձգարան են կառուցում, նշում է Էկլունդը։ Կառուցվում են նաև զորանոցներ և տներ՝ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տեղավորելու համար։ Ընդհանուր առմամբ, վերանորոգումն ընդգրկել է 22 բնակելի շենք և 1,6 հազար բնակարան։ Այժմ Կամենկայի կայազորն ունի շուրջ 8 հազար բնակիչ։
Ավելի վաղ ռուսական բանակը Ֆինլանդիայի հետ սահմանին սկսել էր վերակառուցել նաև այլ ռազմաբազաներ, որոնց մեծ մասը ԽՍՀՄ փլուզումից ի վեր չէր գործում կամ չէր օգտագործվում ամբողջ հզորությամբ. Կարելիայի Հանրապետությունում՝ Պետրոզավոդսկի «Ռիբկա» կայազորն ու Նովայա Վիլգան, Մուրմանսկի մարզում՝ Ալակուրտտին, Լուպչե-Սավինոն և Պեչենգան, ինչպես նաև Լենինգրադի մարզում՝ Կամենկային հարևան Կիրիլովսկոյեն։
Այս ռազմական ավաններում աշխատանքները ներառում են հին շինությունների քանդում, նոր զորանոցների, ուսումնական կենտրոնների, տեխնիկայի պահեստների, զինծառայողների ընտանիքների համար բնակարանների և հարակից ենթակառուցվածքների կառուցում։ Հեռանկարում դա կարող է հանգեցնել Ֆինլանդիայի սահմանին տեղակայված ՌԴ զինված ուժերի ներկայիս՝ 20 հազար զինծառայող ունեցող զորախմբի քառապատկմանը, 2026 թվականի ամռանը նշել էր Ֆինլանդիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Պասի Վյալիմյակին։ ՆԱՏՕ-ի հետախուզությունը կարծում է, որ Լենինգրադի ռազմական օկրուգի ընդլայնվող ռազմաբազաներում կարող են տեղակայվել տասնյակ հազարավոր զինծառայողներ։ Կրեմլն այնտեղ ռազմական կառույցներ է կառուցում, արդիականացնում է սահմանամերձ շրջանների երկաթուղային գծերը, ինչպես նաև ընդլայնում է բանակի համալրումն ու ավելացնում զենքի արտադրությունը։ Իշխանությունները նաև նախատեսում են մի քանի տարվա ընթացքում Պետրոզավոդսկում ստեղծել նոր բանակային շտաբ, որը կղեկավարի 10-հազարանոց դիվիզիաները, որոնց են վերածվում նախկինում գոյություն ունեցող փոքր բրիգադները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
