ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին

Պատահարներ08:03 | նոյեմբերի 24, 2026ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնելիս երեք նավթատար լցանավեր ծովային ականների վրա պայթել և հրդեհվել է, հաղորդում է Fars գործակալությունը։
«Այս լցանավերից մեկը շարժվում էր հարավային երթուղով, իսկ մյուս երկուսը՝ Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ գտնվելով ԱՄՆ զինված ուժերի հզոր օդային պաշտպանության ներքո և նրանց ուղեկցությամբ։ Դրանք պայթել են ծովային ականների վրա և ուժգին պայթյունների հետևանքով հրդեհվել», — ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ամերիկացի զինվորականները չեն կարողացել «կանխել այս միջադեպերը»։
«Ամերիկացի զինվորականների օդային ուղեկցությունը չի կարողացել կանխել այս միջադեպերը։ Առաջիկա ժամերին կհրապարակվեն այս նավերում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների լուսանկարները», — նշել են ԻՀՊԿ-ում։
Հասանելի է
Թեմա
Կազմակերպություն
Տեղադրություն
