Ջենսեն Հուանգը հայտարարել է Nvidia վերադառնալու պատրաստակամության մասին և խոստովանել «լուրջ սխալները»

Բիզնես21:43 | նոյեմբերի 17, 2026Ջենսեն Հուանգը հայտարարել է Nvidia վերադառնալու պատրաստակամության մասին և խոստովանել «լուրջ սխալները»
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Nvidia-ի նախկին գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը հայտարարել է, որ ուրախ կլինի վերադառնալ ընկերության ղեկավարի պաշտոնին, եթե տնօրենների խորհուրդը դա համարի ընկերության շահերին համապատասխանող քայլ, հայտնում է NBC News-ը։
Նա խոստովանել է, որ անձնական կյանքում «լուրջ սխալներ» է թույլ տվել, և ափսոսանք հայտնել տնօրենների խորհրդի համար ստեղծած խնդիրների համար։
Երեքշաբթի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Հուանգը հայտնել է, որ իր հեռանալուց հետո բազմաթիվ դիմումներ է ստացել Nvidia-ի աշխատակիցներից, ներդրողներից, գործարար գործընկերներից և հաճախորդներից, որոնք նրան կոչ են արել վերադառնալ գլխավոր տնօրենի պաշտոնին։
«Եթե տնօրենների խորհուրդը որոշի, որ իմ վերադարձը բխում է բաժնետերերի, աշխատակիցների, ընկերության և Ամերիկայի շահերից, ինձ համար պատիվ կհամարեմ արձագանքել այդ կոչերին և կրկին գլխավորել Nvidia-ն»,- գրել է նա։
Հուանգը խոստովանել է նաև, որ չի համապատասխանել այն չափանիշներին, որոնք ընկերությունն ակնկալում է իր աշխատակիցներից, և անձնական կյանքում լուրջ սխալներ է թույլ տվել։
«Ես խնդիրներ եմ ստեղծել տնօրենների խորհրդի համար, ինչի համար խորապես ափսոսում եմ։ Ես լիովին ընդունում եմ իմ սխալները և մտադիր եմ համագործակցել խորհրդի կողմից անցկացվող անկախ քննության շրջանակում»,- հայտարարել է նա։
Հայտարարության մի մասն առաջինը հրապարակել է The Wall Street Journal պարբերականը։ Այդ տեղեկության հրապարակումից հետո Nvidia-ի բաժնետոմսերը վերականգնել են նախկինում գրանցած կորուստները։
Անցյալ շաբաթ Nvidia-ի ղեկավարի պաշտոնից Հուանգի հեռանալը հաջորդել էր նրա արտամուսնական կապերի մասին մեղադրանքներին, այդ թվում՝ մի կնոջ հետ, որին կասկածում են Չինաստանի օգտին լրտեսության մեջ։ Այդ մեղադրանքները սկանդալի պատճառ են դարձել՝ ամերիկացի օրենսդիրների ուշադրությունը հրավիրելով արտահանման վերահսկողության և ազգային անվտանգության հարցերի վրա։
Հասանելի է
Թեմա
Անձ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
