Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել․ maritime.bg

Սև ծով14:34 | նոյեմբերի 17, 2026Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել․ maritime.bg
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սև ծովում՝ Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, խորտակվել է GAS HUSKY գազատար նավը։ Ընթանում է անձնակազմի փրկության գործողությունը։ Այս մասին հայտնել է maritime.bg մասնագիտացված պորտալը։
Պորտալի տվյալներով՝ նավն անցած գիշեր անհետացել է ռադարներից, իսկ ժամը 08:02-ին վթարային ռադիոփարոսից ազդանշան է ստացվել։ Ժամը 10:25-ին հետախուզման նպատակով օդ է բարձրացել Բուլղարիայի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը, որն ափից մոտ 50 մղոն հեռավորության վրա հայտնաբերել է մարդկանցով փրկալաստը։ Դեպքի վայր են ուղարկվել ուղղաթիռներ։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
