Իշխանություններին չէր կարող ձեռնտու լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի մահը․ Ռուբինյան

Իշխանություններին չէր կարող ձեռնտու լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի մահը․ Ռուբինյան

Արսեն Գևորգյան14:47 | նոյեմբերի 17, 2026Իշխանություններին չէր կարող ձեռնտու լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի մահը․ Ռուբինյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իշխանություններին չէր կարող ձեռնտու լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի մահը․ Ռուբինյան<!—>

]—>

Իշխանություններին չէր կարող ձեռնտու լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահը։ Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ինչո՞ւ պետք է իշխանություններին ձեռնտու լիներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանի մահը»,– հռետորական հարց է տվել նա։

Ռուբինյանը կրկին հավաստիացրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ հավելելով, որ այդպիսիք եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Նա ընդգծել է, որ կալանավորված կոռուպցիոները քաղբանտարկյալ չէ՝ կոչ անելով բոլորին քաղբանտարկյալ չանվանել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Նա հանկարծամահ է եղել սրտամկանի ինֆարկտից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը ընտրակաշառք տալու գործով երկու ամսով կալանավորել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Դա տեղի էր ունեցել ընտրություններից մի քանի օր առաջ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Արսեն Գևորգյան

Թեմա

ՄահՁերբակալությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am