ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 1982 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված նվազագույն մակարդակին

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 1982 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված նվազագույն մակարդակին

Տնտեսություն13:10 | նոյեմբերի 17, 2026ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 1982 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված նվազագույն մակարդակին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 1982 թվականի հոկտեմբերից ի վեր գրանցված նվազագույն մակարդակին<!—>

]—>

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները նոյեմբերի 13-ին ավարտված հաշվետու շաբաթվա վերջում նվազել են մինչև 276,4 միլիոն բարել։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ պաշարները շարունակում են հասնել 1982 թվականի հոկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակներին։

Մեկ շաբաթվա ընթացքում նավթի ռազմավարական պաշարները կրճատվել են շուրջ 3,1 միլիոն բարելով։ Համեմատության համար՝ 1982 թվականի հոկտեմբերի 8-ին ավարտված հաշվետու շաբաթվա վերջում դրանք կազմել էին 278,725 միլիոն բարել։

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարներն այս տարվա օգոստոսի վերջից հասնում են 1982 թվականից ի վեր գրանցված նվազագույն մակարդակներին։ Հոկտեմբերի սկզբին պաշարների ծավալը նվազել էր մինչև 283 միլիոն բարել, իսկ նոյեմբերի սկզբից նվազման տեմպերն արագացել են։

Նավթի ռազմավարական պաշարը ստեղծվել է 1975 թվականին՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, համաշխարհային էներգետիկ ճգնաժամից հետո։ Դրա նպատակը նոր արտակարգ իրավիճակներում նավթի մատակարարումն ապահովելն է։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունՎառելիքի պաշարներՆավթ

Տեղադրություն

ԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am