Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Հայ-ռուսական հարաբերություններ12:27 | նոյեմբերի 17, 2026Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը<!—>

]—>

Երևանում մեկնարկել է «Հարավկովկասյան երկաթուղիների» (ՀԿԵ) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնեցին, որ հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, որի նպատակն է լուծումներ գտնել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող հարցերին։

Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:

Նշենք, որ այս ՀԿԵ–ի խնդիրը ծագել է այս տարվա սկզբին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական ընկերության կողմից երկաթուղիների կառավարումը «Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։ Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։

Պատմություն

Հայ-ռուսական հարաբերություններ

Թեմա

ԵրկաթուղիՏրանսպորտ

Կազմակերպություն

Հարավկովկասյան երկաթուղի

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am