ԵՄ-ն դեկտեմբերին կհաստատի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Politico

ԵՄ-ն դեկտեմբերին կհաստատի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Politico

Եվրոպական միություն12:24 | նոյեմբերի 17, 2026ԵՄ-ն դեկտեմբերին կհաստատի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Politico
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԵՄ-ն դեկտեմբերին կհաստատի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Politico<!—>

]—>

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք կթիրախավորեն բանկային հատվածը, կրիպտոակտիվներն ու այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը։ Ակնկալվում է, որ պատժամիջոցների 22-րդ փաթեթը վերջնականապես կհաստատվի դեկտեմբերին, հայտնում է Politico պարբերականը։

Ըստ լրատվամիջոցի՝ նոր փաթեթը ցույց է տալիս, թե առավելագույնն ինչ քայլերի է պատրաստ գնալ Եվրոպան։ Մասնավորապես, պարբերականի տվյալներով, ռուսական նավերին ծովային ծառայություններ մատուցելու արգելքը մշակված է, սակայն չի հաստատվի Հունաստանի, Մալթայի և Կիպրոսի համառ դիմադրության պատճառով։ Բացի այդ, Դուբլինի դիրքորոշման հետևանքով պատժամիջոցների ցանկում չի ներառվի ալյումինահողը։

Ավելի վաղ Իռլանդիայում քաղաքական աղմկահարույց սկանդալ էր ծագել՝ տեղական ալյումինահողի՝ դեպի Ռուսաստան խոշոր մատակարարումների մասին տեղեկությունների ֆոնին։ Ընդ որում, այդ հումքի առևտրի նկատմամբ որևէ սահմանափակում չի գործում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Կազմակերպություն

Եվրոպական միությունPolitico

Թեմա

ՔաղաքականությունՊատժամիջոցներ

Տեղադրություն

Ռուսաստան

Աղբյուրը՝ NEWS.am