Հանրապետականները ցանկանում են 300 միլիոն դոլար հատկացնել Ռուսաստանին հակազդելու համար

Արտաքին քաղաքականություն10:07 | նոյեմբերի 17, 2026Հանրապետականները ցանկանում են 300 միլիոն դոլար հատկացնել Ռուսաստանին հակազդելու համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Սենատի հանրապետականներն առաջարկել են 2027 թվականին 300 միլիոն հատկացնել Ռուսաստանին հակազդելու համար, ասվում է երկուշաբթի հրապարակված՝ 2027 ֆինանսական տարում Պետդեպարտամենտի կարիքների, արտասահմանյան գործողությունների և հարակից ծրագրերի համար բյուջետային հատկացումների մասին օրինագծում։
«Օրինագծի հիմնական դրույթները՝ … 300 միլիոն դոլար՝ Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու հիմնադրամին», — ասվում է հանրապետականների վերահսկողության տակ գտնվող՝ Սենատի հատկացումների հանձնաժողովի առաջարկած փաստաթղթում։
Բացի այդ, առաջարկվում է 45 միլիոն դոլար հատկացնել Իրանին աջակցողներին հակազդելու նոր հիմնադրամին, ևս 55 միլիոն դոլար՝ Իրանում ժողովրդավարությանն ու բարեփոխումներին աջակցելու համար։
Հասանելի է
Թեմա
Արտաքին քաղաքականությունՔաղաքականություն
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
