Audi A8-ի արտադրությունը դադարեցվել է

Audi01:13 | նոյեմբերի 17, 2026Audi A8-ի արտադրությունը դադարեցվել է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Audi A8-ի արտադրությունը դադարեցվել է<!—>

]—>

Audi-ն լուռ և առանց որևէ հայտարարության դադարեցրել է ներկայացուցչական դասի A8 սեդանի արտադրությունը։ Մոդելի վերջին օրինակները հոսքագծից դուրս են եկել դեռ հոկտեմբերի կեսերին։ Ընդ որում, ապրանքանիշի հայրենիքում՝ Գերմանիայում, A8-ի պատվերների ընդունումը դադարեցվել էր 2026 թվականի փետրվարին։

Նեկարսուլմում գտնվող ընկերության գործարանը, որտեղ Audi A8-ն արտադրվել է իր գոյության բոլոր 32 տարիների ընթացքում, այժմ գործում է միայն Audi A5 սեդանների և ունիվերսալների արտադրության շնորհիվ։

Շուտով Նեկարսուլմի գործարանը ևս կարող է փակվել։

Կշարունակվի՞ արդյոք Audi-ի ներկայացուցչական դասի խոշոր ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայից դուրս՝ հստակություն չկա նույնիսկ բուն Volkswagen AG կոնցեռնում՝ հակառակ եվրոպական ավտոմոբիլային լրատվամիջոցների լավատեսական հաղորդագրությունների։

Audi A8-ը արդյունաբերող Ֆերդինանդ Պիխի բազմաթիվ հավակնոտ նախագծերից մեկն էր։ Նա Volkswagen-ի հիմնադիր և սեփականատեր Ֆերդինանդ Պորշեի ժառանգն էր և 1980-ականներին ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Audi-ում, հայտնում է Drom.ru-ն։ 1994 թվականին թողարկված A8-ն աշխարհում առաջին խոշորասերիական ավտոմեքենան էր, որի թափքի կրող կառուցվածքն ամբողջությամբ ալյումինից էր։ Հետագայում մոդելը երեք անգամ սերնդափոխվեց։ 2017–2026 թվականներին արտադրված D5 շարքի A8-ը մոդելի չորրորդ սերունդն է։

<!—>

Հասանելի է

[—>русский

Կազմակերպություն

Audi

Թեմա

ԱվտոաշխարհԱրդյունաբերություն

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am