Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին

Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին

Հայաստան14:37 | նոյեմբերի 16, 2026Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին<!—>

]—>

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կրելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Տեղադրություն

ՀայաստանՎրաստան

Թեմա

ՀանցագործությունԱրտահանձնում

Աղբյուրը՝ NEWS.am