Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Մեղրի09:30 | նոյեմբերի 16, 2026Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեղադրություն
Թեմա
Ձյան տեղումներԵղանակի կանխատեսում
Աղբյուրը՝ NEWS.am
