Պհուկետում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել

Պհուկետում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել

Հրդեհ09:29 | նոյեմբերի 16, 2026Պհուկետում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պհուկետում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել<!—>

]—>

Թաիլանդի Պհուկետ նահանգի Կատու շրջանի Պատոնգ թաղամասում առևտրային շենքում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է Thai PBS հեռուստառադիոընկերությունը։

Կրակը տարածվել է հարևան շենքերի վրա և ընդգրկել մի քանի տարածք։ Ավելի ուշ հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։

«Ըստ նախնական ոչ պաշտոնական հաղորդումների՝ միջադեպի հետևանքով 11 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 30-ը թունավորվել են ծխից», — ասվում է հրապարակման մեջ։

Դեպքի վայր է ժամանել նահանգապետը։ Հրդեհաշիջման և մարդկանց տարհանման աշխատանքներին մասնակցել են Պատոնգի ոստիկանության աշխատակիցները, քաղաքային հրշեջները, տեղական իշխանություններն ու փրկարար ծառայությունները։ Հրդեհը տեղայնացնելուց հետո մասնագետները սկսել են զննել շենքը՝ ներսում հնարավոր արգելափակված մարդկանց հայտնաբերելու և վնասը գնահատելու համար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀրդեհՊատահարներ

Տեղադրություն

Թաիլանդ

Աղբյուրը՝ NEWS.am