Israel Hayom. «Մոսադը» ԿՀՎ-ին նախազգուշացրել է Թրամփի վրա ԱԹՍ-ներով Իրանի հնարավոր հարձակման մասին

Մահափորձ15:21 | նոյեմբերի 15, 2026Israel Hayom. «Մոսադը» ԿՀՎ-ին նախազգուշացրել է Թրամփի վրա ԱԹՍ-ներով Իրանի հնարավոր հարձակման մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) հետախուզական տվյալներ է փոխանցել անօդաչու թռչող սարքերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների վրա հարձակվելու՝ Իրանի ենթադրյալ ծրագրերի մասին, գրում է Israel Hayom թերթը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյաների։
Պարբերականի տվյալներով, ամերիկյան հատուկ ծառայությունները խնդրել են իսրայելական կողմին ստուգել սպառնալիքի մասին տեղեկությունը։ Ստացված տվյալները մատնանշել են պայթուցիկով հագեցած անօդաչու թռչող սարքերով հարձակումների հնարավորությունը։ Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, նման սարքերը դժվար է չեզոքացնել պաշտպանության սովորական միջոցներով։
Տեղեկությունը ստանալուց հետո ԱՄՆ-ում անվտանգության միջոցառումները, ենթադրաբար, խստացվել են։ Ըստ հրապարակման, Թրամփը սկսել է ավելի հազվադեպ ներկայանալ հանրային միջոցառումներին, իսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց տներից տեղափոխվել են պաշտպանված օբյեկտներ։
Վարչակազմի անդամների թվում, որոնց պահպանությունը, ինչպես պնդվում է, ուժեղացվել է, նշվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Միաժամանակ հրապարակման մեջ չեն բացահայտվում ենթադրյալ ծրագրի մանրամասները, այդ թվում՝ հարձակման հնարավոր ժամկետներն ու վայրը։
Հաղորդագրությունը հայտնվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների սրման և երկու երկրների միջև հնարավոր համաձայնագրի շուրջ անորոշության ֆոնին։ Israel Hayom-ի տեղեկություններով, «Մոսադի» փոխանցած տվյալները դարձել են պայմանավորվածությունների ձեռքբերման հեռանկարները բարդացրած գործոններից մեկը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը Վաշինգտոնում էր, որտեղ բանակցություններ է վարել Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։ Axios-ի տվյալներով, այցը նվիրված էր Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՄահափորձՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
