Չինաստանին ԱԲ չիպեր մատակարարելու սկանդալի պատճառով ԱՄՆ առևտրի նախարարին կանչել են Սենատ

Արհեստական բանականություն12:51 | նոյեմբերի 14, 2026Չինաստանին ԱԲ չիպեր մատակարարելու սկանդալի պատճառով ԱՄՆ առևտրի նախարարին կանչել են Սենատ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը համաձայնել է դեկտեմբերի 10-ին ելույթ ունենալ Սենատի բանկային հանձնաժողովի առջև։ CBS News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ որոշումը կայացվել է արհեստական բանականության (ԱԲ) նորագույն չիպերի արտահանման վերահսկողության նկատմամբ աճող ուշադրության ֆոնին։
Ավելի ու ավելի շատ հանրապետականներ են Լաթնիկից պահանջում պարզաբանել, թե ինչու է Առևտրի նախարարությունը, ըստ շրջանառվող տեղեկությունների, ձգձգել սինգապուրյան Megaspeed International ընկերության ներառումն ԱՄՆ կառավարության սահմանափակումների ցանկում՝ Entity List-ում։ Այդ ցանկում հայտնվելը կսահմանափակեր ընկերության՝ գերժամանակակից ԱԲ չիպեր ձեռք բերելու հնարավորությունը։
Նախկինում Megaspeed-ը ղեկավարում էր Էլիս Հուանգը, որը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսություն անելու մեջ և, ըստ շրջանառվող տեղեկությունների, ռոմանտիկ կապ է ունեցել Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։ ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ Megaspeed-ը, շրջանցելով ամերիկյան արտահանման սահմանափակումները, կազմակերպել է Nvidia-ի գերժամանակակից չիպերի մատակարարումը Չինաստան։
Սենատի բանկային հանձնաժողովի անդամ, Ինդիանա նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ջիմ Բենքսը հինգշաբթի Fox News-ին տված հարցազրույցում ենթադրել է, որ Առևտրի նախարարությունը կարող էր օգտվել օրենսդրական բացերից՝ այդ մատակարարումների մի մասը թույլատրելու համար։
«Մենք գիտենք, որ Առևտրի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, օգտագործել է այդ բացերը՝ չիպերի որոշ վաճառքներ թույլատրելու համար, թեև նախագահ Թրամփը հստակ կարգադրել էր իր վարչակազմին և Առևտրի նախարարությանը թույլ չտալ նման բան»,— նշել է Բենքսը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ ուրբաթ մի քանի անգամ շեշտել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ու գործադիր իշխանության այլ մարմիններ վաղուց կողմ են եղել Megaspeed-ի նկատմամբ սահմանափակումների կիրառմանը՝ հապաղման ողջ պատասխանատվությունը դնելով Առևտրի նախարարության վրա։
CNBC-ի եթերում Բեսենթը պարզաբանել է, որ «Ֆինանսների և Պաշտպանության նախարարությունները, ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունն ու Պետքարտուղարությունը ամիսներ շարունակ կողմ են արտահայտվել Megaspeed-ը պատժամիջոցների ցուցակում ներառելուն, սակայն վերջնական որոշում կայացնողը Առևտրի նախարարությունն է»։
Նա հավելել է, որ Առևտրի նախարարության ներքին գործընթացներին վերաբերող հարցերը պետք է ուղղել այդ գերատեսչության ղեկավարությանը։ Միաժամանակ Բեսենթը հրաժարվել է մեկնաբանել իր և Լաթնիկի միջև ենթադրյալ տարաձայնությունների մասին խոսակցությունները։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Արհեստական բանականությունՉինաստանՔաղաքականություն
Անձ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
