Առաջարկում եմ իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում. Իսկանդարյան

Առաջարկում եմ իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում. Իսկանդարյան

Արցախ15:20 | նոյեմբերի 14, 2026Առաջարկում եմ իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում. Իսկանդարյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Առաջարկում եմ իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում. Իսկանդարյան<!—>

]—>

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում։ Այս մասին գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

« Հանձնախումբը պետք է ստեղծել հետևյալ կազմով.

1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։

3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։

Հանձնախմբի հիմնական նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։

Առաջարկում եմ հանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մեկի հովանու ներքո՝ հնարավորինս սեղմ ժամկետում։

Պատրաստակամություն եմ հայտնում ղեկավարելու այս նախաձեռնությունը և անձամբ մասնակցելու բանակցություններին։

Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԱրցախԱդրբեջան

Անձ

Նժդեհ Իսկանդարյան

Թեմա

ՔաղաքականությունՌազմագերիներ

Աղբյուրը՝ NEWS.am