Բրիտանիայում դատարանների աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ցածր աշխատավարձի պատճառով

Տնտեսություն00:21 | նոյեմբերի 14, 2026Բրիտանիայում դատարանների աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ցածր աշխատավարձի պատճառով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բրիտանիայի ընտանեկան գործերով դատարանների և պրոբացիայի ծառայության աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ցածր աշխատավարձի և աշխատանքային պայմանների պատճառով, հայտնում է ոլորտային Napo արհմիությունը։
«Արհմիության անդամների ճնշող մեծամասնությունը քվեարկել է գործադուլի օգտին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործադուլի օրերը կնշանակվեն ավելի ուշ։ Դատական համակարգի աշխատակիցները դժգոհ են աշխատավարձն ընդամենը 5%-ով բարձրացնելու առաջարկից և ծանրաբեռնվածության նվազեցումը քննարկելու՝ գործատուի մերժումից։
Արհմիությունը նշում է, որ իր անդամների աշխատավարձերն իրական արտահայտությամբ չեն աճել 2010 թվականից ի վեր և մնացել են նվազագույն աշխատավարձը միայն փոքր-ինչ գերազանցող մակարդակում։
Պրոբացիայի համակարգի աշխատակիցները վրդովված են նաև բանտարկյալներին վաղաժամկետ ազատ արձակելու կառավարության ծրագրի պատճառով աճող ծանրաբեռնվածությունից։ Ծրագիրը գործարկվել է գերբեռնված բանտերը բեռնաթափելու նպատակով։
Հասանելի է
Թեմա
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
