Ֆրանսիայում կայացած աճուրդում Նիկոլայ I-ի դստեր սպասքը վաճառվել է 321 հազար եվրոյով

Աճուրդներ13:21 | նոյեմբերի 13, 2026Ֆրանսիայում կայացած աճուրդում Նիկոլայ I-ի դստեր սպասքը վաճառվել է 321 հազար եվրոյով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեծ իշխանուհի Օլգա Նիկոլաևնայի (1822–1892)՝ կայսր Նիկոլայ I-ի դստեր թեյի և սուրճի սպասքը ֆրանսիական Նյոյի սյուր Սեն քաղաքում Aguttes աճուրդների տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 321 հազար եվրոյով։ Այս մասին նոյեմբերի 12-ին հաղորդվել է աճուրդների տան կայքում։
«Ութ առարկայից բաղկացած հավաքածուն XIX դարի կեսերի ռուսական պալատական արծաթագործության հազվագյուտ նմուշ է», — նշվել է հրապարակման մեջ։
Սկզբում աճուրդային լոտի արժեքը գնահատվել էր 40–80 հազար եվրո։ Այսպիսով, միջնորդավճարներն ու հարկերը ներառող վերջնական գինն ավելի քան չորս անգամ գերազանցել է նախնական գնահատման վերին սահմանը։
Սպասքը 1840 թվականին Սանկտ Պետերբուրգում պատրաստել են վարպետներ Կարլ Յոհան Թեգելստենը և Հենրիխ Ավգուստ Լանգը՝ կայսերական արքունիքին իրեր մատակարարող Nicholls & Plincke ոսկերչական ընկերության համար։ Հավաքածուն ներառում է 875 հարգի ոսկեզօծ արծաթից պատրաստված ութ առարկա՝ ինքնաեռ, սրճաման, թեյնիկ, կափարիչով շաքարաման, կաթնաման, քամիչ, շաքարի աքցան և մեծ ձվաձև սկուտեղ։
Սպասքի զարդարանքում կան բուսական նախշեր, մրգային շղթաներ, քիմերաների և առյուծի թաթերի պատկերներ։ Որոշ առարկաների բռնակները պատրաստված են Պսիքեային խորհրդանշող թևավոր կանացի կերպարանքներով։
Աճուրդների տան մասնագետների գնահատմամբ՝ սպասքը պատվիրել է Նիկոլայ I-ը՝ որպես Օլգա Նիկոլաևնայի օժիտի մաս։ 1846 թվականին նա ամուսնացել է Վյուրտեմբերգի գահաժառանգ արքայազն Կառլի՝ հետագայում Կառլ I թագավորի հետ։ Մեծ իշխանուհու օժիտը ներառել է արծաթե սպասքի շուրջ 500 առարկա։ Դրանցից մի քանիսն այժմ պահվում են Ռուսաստանի թանգարաններում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարանում, իսկ մյուսները համալրել են մասնավոր հավաքածուները։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
