Ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք ավտոմեքենաներ հայտնվել են արգելափակման մեջ

Ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք ավտոմեքենաներ հայտնվել են արգելափակման մեջ

Հայաստան08:54 | նոյեմբերի 13, 2026Ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք ավտոմեքենաներ հայտնվել են արգելափակման մեջ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք ավտոմեքենաներ հայտնվել են արգելափակման մեջ<!—>

]—>

Նոյեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Ձյան տեղումների, մերկասառույցի, ցեխակույտի և ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջ։

ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների քարշակման և արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ վայր տեղափոխելու, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված այլ անհրաժեշտ միջոցառումներ։

Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 21 տրանսպորտային միջոց և 29 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՊատահարներՃանապարհներՁյան տեղումներ

Կազմակերպություն

Փրկարար ծառայություն

Աղբյուրը՝ NEWS.am