Reuters գործակալությունը հայտնել է Nvidia-ի նախկին ղեկավարի երրորդ ենթադրյալ արտամուսնական կապի մասին

Ջենսեն Հուանգ00:19 | նոյեմբերի 13, 2026Reuters գործակալությունը հայտնել է Nvidia-ի նախկին ղեկավարի երրորդ ենթադրյալ արտամուսնական կապի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Nvidia-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը մտերիմ հարաբերություններ է ունեցել ընկերության ևս մեկ աշխատակցուհու հետ, Reuters գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։
Դրա մասին հայտնի է դարձել երկու այլ արտամուսնական կապերի մասին հաղորդումներից հետո, որոնց հետնապատկերին Հուանգը հինգշաբթի հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Խոսքը Էլիս Հուանգի մասին է, որին ամերիկյան հետախուզությունը կասկածում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ, և Քիմբերլի Փաուելի՝ առողջապահության գծով Nvidia-ի փոխնախագահի մասին։
Reuters-ը չի բացահայտում երկրորդ աշխատակցուհու անունը։ Գործակալությանը չի հաջողվել կապ հաստատել նրա հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։
Nvidia-ում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։ Ինքը՝ Ջենսեն Հուանգը, Փաուելը և ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչը չեն պատասխանել Reuters-ի հարցումներին։ Էլիս Հուանգին ևս չի հաջողվել գտնել՝ մեկնաբանություն ստանալու համար։
Նոյեմբերի 8-ին Ջենսեն Հուանգը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը։ Հայտարարությունը հրապարակվել է Էլիս Հուանգի հետ նրա հարաբերությունների մասին հրապարակումներից հետո, թեև ուղերձում նրա անունը չի հիշատակվել։
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ջենսեն Հուանգը հեռացել է իր պաշտոնից։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Կազմակերպություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
