Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստը
Դիվանագիտություն18:07 | նոյեմբերի 12, 2026Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 12-ին՝ «Ուժեղ, անվտանգ և փոխկապակցված Եվրոպա» կարգախոսով։
Գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ հրավեր է ստացել պետությունների և կառավարությունների 48 ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկումների առանցքում են Եվրոպայի անվտանգության և ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը, մրցունակության բարձրացումը, նորարարությունների և տրանսպորտային փոխկապակցվածության զարգացումը, ինչպես նաև էներգառեսուրսների հասանելիությունը։ Առանձին ուշադրություն է դարձվում անվտանգության ոլորտում ընդհանուր մարտահրավերներին և Եվրամիության անդամ ու անդամ չհանդիսացող եվրոպական երկրների միջև համագործակցությանը։
Գագաթնաժողովը համանախագահում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 13-ին նախատեսված՝ Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական նիստի նախօրեին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
