Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ

Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ

Պաշտպանություն20:07 | նոյեմբերի 11, 2026Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ<!—>

]—>

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի Նիկը հայտարարել է երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման մասին և ընդգծել, որ հակառակորդը պետք է կա՛մ ընդունի Թեհրանի օրինական պահանջները, կա՛մ կապիտուլյացիայի ենթարկվի մարտի դաշտում, հաղորդում է Mehr-ը։

Սոցցանցերում կատարած հրապարակման մեջ Իրանի պաշտպանության և զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարարության ներկայացուցիչը նշել է, որ իրանական սպառազինության հնարավորությունները հիմնված են ռազմավարական նշանակության հայրենական արտադրության և արդիականացված տեխնոլոգիաների վրա։

Թալայի Նիկը միաժամանակ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և «պարտված Փիթի» ներկայացրած՝ իր բնորոշմամբ մոլորեցնող թվերը։

Նա կրկին ընդգծել է, որ Իրանի պաշտպանական հնարավորություններն ուժեղացել են, իսկ պատերազմի ելքը, նրա գնահատմամբ, ակնհայտ է․ հակառակորդը ստիպված կլինի կա՛մ ընդունել Իրանի օրինական պահանջները, կա՛մ հանձնվել մարտի դաշտում։

Հասանելի է

русский

Թեմա

ՊաշտպանությունՔաղաքականությունՊատերազմ

Տեղադրություն

Իրան

Կազմակերպություն

Իրանի պաշտպանության նախարարություն

Աղբյուրը՝ NEWS.am