Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում ավելի քան 770 դպրոց սպառնալիքներով նամակներ է ստացել

Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում ավելի քան 770 դպրոց սպառնալիքներով նամակներ է ստացել

Պատահարներ18:50 | նոյեմբերի 11, 2026Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում ավելի քան 770 դպրոց սպառնալիքներով նամակներ է ստացել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում ավելի քան 770 դպրոց սպառնալիքներով նամակներ է ստացել<!—>

]—>

Հյուսիսային Իռլանդիայում ավելի քան 300 և Շոտլանդիայում 470 դպրոց սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ է ստացել։ Իրավապահ մարմինները հաղորդագրությունները կեղծ են համարում և հայտարարում, որ այս պահին բնակչության համար իրական սպառնալիք չեն տեսնում, հաղորդում է Sky News-ը։

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական ծառայությունից (PSNI) հայտնել են, որ երկրի սահմաններից դուրս ուղարկված նամակը կեղծ սպառնալիք է դիտարկվում։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում նման միջադեպերին և հասկանում ենք, թե դրանք ինչ անհանգստություն են առաջացնում հասարակության, դպրոցների աշխատակազմերի, ինչպես նաև աշակերտների ու ծնողների շրջանում»,- հայտարարել է ոստիկանապետի օգնական Էնթոնի Մաքնալին։

Ըստ նրա՝ հետաքննությունը շարունակվում է, սակայն այս փուլում բնակչության համար ռիսկը գնահատվում է ցածր։

Շոտլանդիայի ոստիկանությունը ևս հայտնել է, որ ստուգել է ստացված հաղորդագրությունները և դրանք կեղծ սպառնալիքներ է համարում։ Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ նման նամակները կարող են լուրջ անհանգստություն առաջացնել աշակերտների, ծնողների, խնամակալների և դպրոցների աշխատակիցների շրջանում։

«Խորհուրդ ենք տալիս դպրոցներից տարհանում չիրականացնել և երեխաներին տանը չպահել միայն այս էլեկտրոնային նամակների բովանդակության հիման վրա»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Իռլանդիայի Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ տեղյակ է մի շարք ուսումնական հաստատություններում «միևնույն բովանդակությամբ հաղորդագրության» տարածման մասին։ Միաժամանակ իրավապահ մարմիններն այն համարել են «վստահության ոչ արժանի»։

Հյուսիսային Իռլանդիայի կրթության վարչությունը նշել է, որ ներկայիս հաղորդագրությունը «նմանություններ» ունի կեղծ սպառնալիքի հետ, որի պատճառով անցյալ ամիս Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում դպրոցներ էին փակվել։ Գերատեսչությունը համագործակցում է ոստիկանության հետ և հայտարարել է, որ առայժմ տեղեկություններ չի ստացել ուսումնական հաստատություններին ուղղված որևէ իրական սպառնալիքի մասին։

Վարչությունը դպրոցներին կոչ է արել պահպանել զգոնությունը և ցանկացած կասկածելի գործունեության մասին հայտնել ոստիկանությանը։ Ընդ որում, սպառնալիքների արժանահավատությունը պետք է գնահատի Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական ծառայությունը՝ PSNI-ն։

Շոտլանդիայի ոստիկանության՝ կիբերհանցագործությունների և խարդախության դեմ պայքարի ստորաբաժանումը լայնածավալ ստուգում է իրականացնում՝ հաղորդագրությունների աղբյուրը պարզելու համար։ Գերատեսչության աշխատակիցները համագործակցում են նաև Մեծ Բրիտանիայի և այլ երկրների իրավապահ մարմինների հետ։

«Այս նամակները զանգվածաբար ուղարկվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հասցեատերերի ցուցակներով։ Մեր գնահատականը մնում է անփոփոխ. դրանք իրական սպառնալիք չեն ներկայացնում»,- ասվում է Շոտլանդիայի ոստիկանության հայտարարության մեջ։

Սպառնալիքների զանգվածային ուղարկումն ընդգրկել է նաև Իտալիան։ Չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, պայթյունի սպառնալիքի մասին նախազգուշացումներից հետո առնվազն 300 ուսումնական հաստատությունից տարհանում է իրականացվել։ Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան La7 հեռուստաալիքին հայտնել է, որ սպառնալիքները, ենթադրաբար, կեղծ են եղել։ Վարչապետ Ջորջա Մելոնին նույնպես հայտնել է, որ սպառնալիքները վտանգ չեն ներկայացնում, իսկ ոստիկանությունն ու պետական այլ գերատեսչությունները հետևում են իրավիճակին։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներԴպրոցՍպառնալիքներ

Տեղադրություն

Հյուսիսային ԻռլանդիաՇոտլանդիա

Աղբյուրը՝ NEWS.am