Խաղաղության գործարք կնքելու համար առկա են անհրաժեշտ բոլոր բաղադրիչները․ Քուշներ

Խաղաղության գործարք կնքելու համար առկա են անհրաժեշտ բոլոր բաղադրիչները․ Քուշներ

Աբու Դաբի16:34 | նոյեմբերի 11, 2026Խաղաղության գործարք կնքելու համար առկա են անհրաժեշտ բոլոր բաղադրիչները․ Քուշներ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Խաղաղության գործարք կնքելու համար առկա են անհրաժեշտ բոլոր բաղադրիչները․ Քուշներ<!—>

]—>

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, որ բանակցային գործընթացում անհրաժեշտ է ներգրավել եվրոպական կողմին, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Աբու Դաբիում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ շատ արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել։

Քուշները նշել է, որ այս պահին կողմերի միջև վստահություն չկա։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրերի կնքումը բարդ գործընթաց է, սակայն գործարքի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն առկա են։ Այժմ փորձ է արվում գտնել դրանք մեկ ամբողջության մեջ միավորելու միջոցը, Քուշների խոսքերն է փոխանցում Reuters-ը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Աբու Դաբի

Անձ

Ջարեդ Քուշներ

Թեմա

ԲանակցություններՔաղաքականություն

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am