Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը փոխանցել դստերը. AP

Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը փոխանցել դստերը. AP

Կիմ Չեն Ըն15:43 | նոյեմբերի 11, 2026Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը փոխանցել դստերը. AP
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը փոխանցել դստերը. AP<!—>

]—>

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը կարող է իշխանությունը ժառանգաբար փոխանցել իր դստերը՝ Կիմ Չժու Էին, որը, ենթադրաբար, մոտ 13 տարեկան է։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախկին բնակիչներին և փորձագետներին։

«Մարդիկ կարծում են, որ Չժու Էն կդառնա իրենց միապետը», — գործակալությունը մեջբերում է Կիմ Յումի անունով մի կնոջ խոսքերը։

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ից հեռացած մյուս հարցվածների մեծամասնությունն աղջկան համարում է երկրի գործող ղեկավարի ամենահավանական իրավահաջորդը։ Նրանք նշում են, որ նա սկսել է հաճախ հայտնվել հանրության առջև և դրսևորել այնպիսի վարքագիծ, որը, նրանց պնդմամբ, թույլատրված չէ մյուս համաքաղաքացիներին։

«Կիմը [Չժու Էն] երկար՝ ուսերից ներքև իջնող մազեր ունի, բարձրակրունկ կոշիկներ է կրում և հագնվում է մեծահասակի պես, թեև ԿԺԴՀ-ում սովորական դեռահասներին նման ոճեր թույլատրված չեն», — նշվում է հոդվածում։

Միաժամանակ AP-ի որոշ զրուցակիցներ, մասնավորապես՝ իրավաբան Լի Յոե Հյոնը, կասկածում են, որ աղջիկը կկարողանա գլխավորել պետությունը՝ հանրապետությունում կանանց ավանդաբար սահմանափակ դերի պատճառով։ Այլ փորձագետներ, սակայն, կարծում են, որ Կիմ Չժու Էին պաշտոնապես իրավահաջորդ նշանակելու դեպքում իշխող վերնախավը կաջակցի նրա թեկնածությանը։

Այդուհանդերձ, դստերն իշխանությունը փոխանցելու՝ Կիմ Չեն Ընի ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն։

Հասանելի է

русский

Անձ

Կիմ Չեն Ըն

Տեղադրություն

Հյուսիսային Կորեա

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am