Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցությունը

Հայաստան-ԵՄ հարաբերություններ15:17 | նոյեմբերի 11, 2026Դավիթ Թադևոսյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ թվային անվտանգության ոլորտում համագործակցությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև թվային անվտանգության և բարձր արտադրողականությամբ հաշվարկների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անվտանգ և վստահելի թվային կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարությանը՝ փոխանակված ՀՀ ԲՏԱ ԵՎ ԱԲ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման «Swedfund»-ի միջև: Նամակի նպատակն է համագործակցել Հայաստանի հեռահաղորդակցության 5G ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև «EuroHPC» համատեղ նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության և եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներին հասանելիության հնարավորություններին։
Կողմերը կարևորել են նշված ուղղություններով համագործակցության զարգացումը՝ Հայաստանի թվային ենթակառուցվածքների անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ներուժի ընդլայնման տեսանկյունից։
Թեմա
Հայաստան-ԵՄ հարաբերություններԿիբեռանվտանգությունTech
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
